Հետախուզվողը հայտնաբերվեց Շարժա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո
02.12.2019 11:48
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 30-ին, ժամը 12.50-ին, Շարժա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել օտարերկրյա քաղաքացի 1970 թ. ծնված Սալմեն Ա.-ն, որը օգոստոսի 7-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (Ծեծը) և 137 հոդվածի (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի մեղադրանքներով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: