Հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժանմունքում
05.09.2017 10:32
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 4-ին, ժամը 19.40-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժանմունքում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Ադամ Պ.-ն, որը հուլիսի 6-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: