Հայտնաբերվեց Սարի թաղում
06.09.2023 12:11
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արարատի բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելիս սեպտեմբերի 5-ին, ժամը 15.10-ին, Երևան քաղաքի Սարի թաղում հայտնաբերել և ոստիկանության Արարատի բաժին են տեղափոխել 1979 թ. ծնված Սայադ Հ.-ին, որը սեպտեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (Ֆիզիկական ներգործությունը) 2-րդ մասի 6-րդ կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Սայադ Հ.-ն ներկայացվել է նախաքննական մարմին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: