Հայտնաբերվեց Խորենացու փողոցում
06.10.2023 12:24
Հետախուզվողի հայտնաբերում
Հոկտեմբերի 5-ին, ժամը 12.15-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Խորենացու փողոցից բաժին է բերվել 1971 թ. ծնված Վրեժ Մ.-ն: Նա 2022 թ. դեկտեմբերի 1-ից հետախուզվում էր նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, խափանման միջոցը՝ բացակայության արգելք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: