16-ամյա աղջկան վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվեց
Դեկտեմբերի 4-ին, ժամը 19.00-ին, Երևանի Դանիել Վարուժանի և Վանթյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 16-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է Երևանի բնակիչ 45-ամյա տղամարդն իր «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայով: Նա ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացել է ոստիկանություն, տվել խոստովանական բացատրություն և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: