Հայտնաբերվեց սահմանային անցակետում
12.01.2018 11:05
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունվարի 11-ին, ժամը 10.25-ին, «Բավրա» սահմանային անցակետից հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Գարիկ Խ.-ն, որը 2017թ. նոյեմբերի 21-ից Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: