Հետախուզվողը հայտնաբերվեց Վանաձոր քաղաքում
13.08.2020 13:00
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Լոռու մարզային վարչության, Տարոնի և Բազումի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 12-ին Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու չգործող ռեստորանային համալիրի տարածքից Բազումի բաժին բերման է ենթարկվել 34-ամյա Աղասի Թ.-ն, որը մարտի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 258-րդ (Խուլիգանությունը) հոդվածների մեղադրանքով նախաքննությունից խուսափելու համար:
Խափանման միջոցը` կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: