Հայտնաբերվեց Հարությունագոմեր գյուղում
13.09.2017 11:30
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 12-ին, ժամը 22.10-ին, Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր գյուղում հայտնաբերվել և սեպտեմբերի 13-ին, ժամը 2.25-ին, բաժին բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Դմիտրի Ն.-ն, որը օգոստոսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 173 հոդվածի մեղադրանքով՝ պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: