Հայտնաբերվեց Երևանի Ջահուկյան փողոցում
13.10.2017 11:04
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ և Տաշիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների ընթացքում, օպերատիվ-հետախուզական տվյալներն իրացնելիս, հոկտեմբերի 12-ին, ժամը 14.30-ին, Երևանի Ջահուկյան փողոցի թիվ 1 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Արտաշ Հ.-ն, որը հոկտեմբերի 6-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: