Հայտնաբերվեց հյուրանոցային համալիրի մոտ
14.07.2017 14:19
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 13-ին, ժամը 17.50-ին, Հրազդանի կիրճում գտնվող հյուրանոցային համալիրի մոտից բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Ալեքսան Ա.-ն, որը հուլիսի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի և 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: