Հայտնաբերվեց Հալաբյան փողոցում
21.12.2017 11:18
Հետախուզվողի հայտնաբերում
Դեկտեմբերի 20-ին, ժամը 4.50-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Երևանի Հալաբյան փողոցի թիվ 31 հասցեի մոտից բերման են ենթարկել 1995 թ. ծնված Վարդգես Ա.-ին, որը դեկտեմբերի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի (գողության փորձը) 3-րդ մասի 1.1 կետի և 177 հոդվածի (գողությունը) 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: