Հայտնաբերվեց Ոստան գյուղում
23.05.2023 13:06
Հետախուզվողի հայտնաբերում

Մայիսի 22-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Արարատի մարզի Ոստան գյուղի տներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և քննչական բաժին է ներկայացվել 1957 թ. ծնված Ռոբերտ Ս.-ն, որը մայիսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի ( Խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: