Հետախուզվողը հայտնաբերվեց հյուրանոցային համալիրում
23.09.2020 10:40
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Արշակունյաց պողոտայի մի հյուրանոցային համալիրից բերման է ենթարկվել 27-ամյա Անդրանիկ Վ.-ն, որը հուլիսի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: