Հայտնաբերվեց Ծովակալ Իսակովի պողոտայում
26.07.2017 12:35
Հետախուզվողի հայտնաբերում
Հուլիսի 25-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Ծ.Իսակովի պողոտայի թիվ 29 հասցեի մոտից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Մարատ Մ.-ին, որը հուլիսի 24-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: