ՌԴ Սոչի քաղաքի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց
29.07.2020 11:53
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ԱՎՎ աշխատակիցների և Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 28-ին Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի Սևակ Ա.-ն, որը մարտի 12-ից ՌԴ Սոչի քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Ճանապարհատրանսպորտային պատահարներ) մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին ու Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատախազին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: