Գողության մեղադրանքով հետախուզվող 53-ամյա կինը հայտնաբերվեց
ՆԳՆ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները հոկտեմբերի 30-ին Դրոյի փողոցի շենքերից մեկում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 53-ամյա Անահիտ Ն.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
