Հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
07.11.2017 11:26
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 6-ին, ժամը 8.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանից հայտնաբերվել և բերման է ենթարկվել Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ ժամանած, 1977 թ. ծնված Արմենակ Լ.-ն, որը ոստիկանության Արթիկի բաժնի կողմից սեպտեմբերի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի մեղադրանքներով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: