Հետախուզվողը հայտնաբերվեց համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ
26.05.2021 11:12
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Իջևանի և Քանաքեռ-Զեյթունի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 25-ին Երևան քաղաքի Կամարակի փողոցում հայտնաբերվել և Իջևանի բաժին բերման է ենթարկվել 25-ամյա Տիգրան Հ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: