Հետախուզվողը հայտնաբերվեց Սևան քաղաքում
30.06.2021 11:37
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունիսի 29-ին Սևան քաղաքի Ս. Սևանեցու փողոցից բերման են ենթարկել 30-ամյա Արա Մ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի (Օրինական ձեռնարկատիրական և այլ տնտեսական գործունեությանը խոչընդոտելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Արա Մ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: