ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հայտնաբերում՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ օգոստոսի 9-ին, ժամը 20-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և բերման է ենթարկվել Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ ժամանած, 1986 թ. ծնված Արտակ Ի.-ն, որը հուլիսի 29-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը):
Արտակ Ի.-ն ներկայացվել է ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: