Պատժի կրումից խուսափողը հայտնաբերվել և կալանավորվել է
ՆԳՆ ոստիկանության Տաշիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 4-ին Լոռու մարզի Կրուգլայա-Շիշկա բնակավայրում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տարվել 27-ամյա Արման Մ.-ն: Նա մարտի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 2-րդ մասի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Խափանման միջոցը՝ կալանք:
Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: