Հայտնաբերվեց Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո
05.02.2018 13:32
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 3-ին, ժամը 23.45-ին, Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 1996 թ. ծնված Արթուր Մ.-ն, որը 2017թ. մայիսի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: