ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հայտնաբերվեց Բավրայի սահմանային անցակետում

Հայտնաբերվեց Բավրայի սահմանային անցակետում

Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 7-ին, ժամը 18.00-ին, Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Արամայիս Դ.-ն, որը 2016թ. նոյեմբերի 14-ից ՌԴ Մոսկվա քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի (նախկինում վարչական պատասխանատվության ենթարկված անձի կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտում) 1-ին մասի մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: