Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում 2020 թվականի մայիսի 11-ից սկսած նախնական գրանցմամբ կիրականացվեն նաև հետևյալ գործողությունները.
1. մաշված, անընթեռնելի դարձած կամ վնասված վարորդական վկայականների (այդ թվում՝ ժամկետը չլրացած) փոխարինում նորով.
2. խոտանված տրանսպորտային միջոցի գրանցման վերականգնում և հաշվառում.
3. առանց տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ փոփոխության՝ տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերի փոփոխություն այլ համարանիշերով (այդ թվում՝ մեծ պահանջարկ ունեցող ի պահ հանձնված համարանիշերի հատկացում).
4. տրանսպորտային միջոցի գույնի փոփոխությամբ պայմանավորված՝ տրանսպորտային միջոցի վերահաշվառում.
5. ֆիզիկական անձի անձնական տվյալների կամ բնակության վայրի հասցեի փոփոխությամբ պայմանավորված՝ տրանսպորտային միջոցի վերահաշվառում.
6. իրավաբանական անձի կազմակերպաիրավական ձևի փոփոխությամբ (վերակազմակերպմամբ) կամ գտնվելու վայրի փոփոխությամբ պայմանավորված՝ տրանսպորտային միջոցի վերահաշվառում.
7. 3500 կգ-ից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների գրանցում և հաշվառում (այդ թվում՝ ՀՀ-ում գրանցվածների օտարման դեպքում):
Գործողությունները տեղերում իրականացնելու համար նախօրոք պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ է е-request.am համակարգի միջոցով կամ info@roadpolice.am էլեկտրոնային փոստով տրամադրել կոնտակտային տվյալ։