Խարդախություն և յուրացում՝ Կապանում, հայտնաբերում՝ Երևանում
14.12.2016 10:46
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները դեկտեմբերի 12-ին, ժամը 22.30-ին, Նորքի 9-րդ զ/ծ, 18 շենքից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Վարդան Ն.-ին, որը օգոստոսի 22-ից ոստիկանության Կապանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախություն) 1-ին և 179 հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 1-ին մասի մեղադրանքներով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: