Խարդախության համար ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Հայաստանում
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների միջոցառումների շնորհիվ մայիսի 14-ին, ժամը 16.30-ին, Ճանապարհային ոստիկանության Կոտայքի ՀՔԲ-ում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել ՌԴ Ստավրոպոլի երկրամասի ՆԳԳՎ կողմից 2014թ. նոյեմբերի 14-ից ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի 4-րդ մասի (խարդախությունը) մեղադրանքով հետախուզվող, 1987 թ. ծնված Մելսիկ Թ.-ն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
