Հայտնաբերվեց Քաջազնունի փողոցում
19.06.2018 11:19
Հետախուզվողի հայտնաբերում

«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները հունիսի 18-ին, ժամը 20.45-ին, Քաջազնունի փողոցի թիվ 20/1 հասցեի մոտից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Արսեն Թ.-ին, որը հունիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: