Հայտնաբերում Վանաձորում
02.02.2017 11:28
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 1-ին, ժամը 10.55-ին, Վանաձորի Տարոն 4 թաղամասի Մեքենաշինարարների 41/Բ շենքից բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Սևակ Ա.-ն, որը հունվարի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով` դատարանի կողմից նշանակված պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: