1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է, որ հրաձգության հրահանգչի որակավորման ստուգման հանձնաժողովն ընդունում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի՝ 2023 թ. մայիսի 24-ի թիվ 5-Ն հրամանի հավելված N 3-ի 4-րդ կետով սահմանված փաստաթղթեր՝ 2023 թ. դեկտեմբերի 21–ից յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9.00-18.00-ն (Երևան, Նալբանդյան 130, ՆԳՆ ոստիկանության ՀԱԱ գլխավոր վարչության հասարակական կարգի ապահովման վարչություն, հեռախոս՝ 010 59-61-91, 010 59-68-02, 010 59-61-47)։
Որակավորման քննությանը մասնակցելու համար թեկնածուն հանձնաժողովին ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում, որտեղ պետք է նշվեն
- դիմողի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում),
- դիմողի բնակության վայրը, հեռախոսահամարը, ֆաքսի համարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն (դրանց առկայության դեպքում),
- սույն կարգի 5-րդ կետով նախատեսված՝ հանձնաժողովի կողմից կատարվող հարցումներին անձի համաձայնությունը,
2) անձը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը,
3) համապատասխան մասնագիտական պատրաստվածության (ուսուցում) դասընթացներ ավարտած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ (վկայական, հավաստագիր և այլն),
4) զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայության մասին բժշկական եզրակացությունը,
5) 2 գունավոր լուսանկար՝ 3 x 4 չափսի։
Թեկնածուն որակավորման ստուգման անցկացման օրվա, ժամի և տեղի վերաբերյալ պատշաճ կերպով ծանուցվում է որակավորման ստուգումից առնվազն յոթ օր առաջ։