ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հայրը դանակահարել է որդուն

Նոյեմբերի 7-ին, ժամը 15.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում  հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1982 թ. ծնված Գրիգոր Ի.-ն, որն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 18.30-ին, Գետամեջ գյուղից  բերման է ենթարկվել 1927 թ. ծնված Խաչիկ Ի.-ն: Նա խոստովանել է, որ  ժամը 15.00-ի սահմաններում տանը, վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով հարվածել է որդուն:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է   քրեական գործ:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: