ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հայրը դանակահարել էր որդուն

Հոկտեմբերի 15-ին, ժամը 21.15-ին, ոստիկանություն է զանգահարել Օդանավակայանի փողոցի բնակիչ 54-ամյա մի տղամարդ և հայտնել, որ իր որդուն դանակահարել են:
Ժամը 22.50-ին հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի պատռած վերքով բուժօգնության է տեղափոխվել 16-ամյա մի պատանի: Նա հայտնել է, որ վնասվածքը ստացել է բակում ընկնելու հետևանքով:
Շենգավիթի բաժնի և Չարբախի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տանը վիճաբանության ժամանակ հայրն է դանակով հարվածել որդուն:
Որդին հրաժարվել է հաղորդում տալուց:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: