ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հայ ոստիկանները հայտնաբերեցին Կիևի իրավապահների կողմից յոթ տարի հետախուզվողին

Հոկտեմբերի 11-ին, ժամը13.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Ազատության պողոտայի 6 շենքի մի բնակարանից ՔՀԳՎ բերման են ենթարկել 1970 թ. ծնված Դավիթ Գ.-ին, որը 2006 թ. հոկտեմբերի 28-ից Ուկրաինայի Հանրապետության Կիևի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր զենք-զինամթերքի, պայթուցիկ նյութերի հետ ապօրինի առնչվելու մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: