ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները հայտնաբերեցին Ռուսաստանում կատարած սպանության մեղադրանքով հետախուզվողներին

Ոստիկանները հայտնաբերեցին Ռուսաստանում կատարած սպանության մեղադրանքով հետախուզվողներին

Դեկտեմբերի 14-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Տավուշի մարզային վարչությունների և Դիլիջանի բաժնի ծառայողները Դիլիջան քաղաքի «Լեռնային Հայաստան» առողջարանային համալիրին հարակից տնակից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացիներ՝ 1977 թ. ծնված Արթուր Կարագյոզյանին  և 1983 թ. ծնված Գրիգորի Երեմյանին, որոնք 2007 թ. օգոստոսի 2-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի Ադլերի ՆԳԲ կողմից հետախուզվում էին ՌԴ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 2-րդ մասի՝ սպանության մեղադրանքով:
 Խափանման միջոցը` կալանք:
 Հետախուզվողների հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: