Հայտնաբերեցին նույն օրը
02.07.2015 11:24
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հուլիսի 1-ին, ժամը 20.15-ին, Վանաձորի Թևոսյան փողոցի թիվ 2/Ա հասցեի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Խաչատուր Գ.-ն, որը հուլիսի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: