ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հանգամանքները պարզվում են

Մարտի 23-ին,  ժամը 18.30-ին,  ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները Ազատության հրապարակից  ոստիկանության Կենտրոնականի բաժին են ներկայացրել 1961 թ. ծնված Ղազար Ղ.-ին, որը նույն օրը, ժամը 18.30-ին, Ազատության հրապարակում բարձրաձայն հայհոյանքներ տալով «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին` հավաքված քաղաքացիներին հրելով վազել է նրա  ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: