Հայտնաբերել է հանգուցյալ եղբոր զենք-զինամթերքը և հանձնել ոստիկաններին
Հունիսի 20-ին, ժամը 17.15-ին, ոստիկանության Արտաշատի բաժին մի տղամարդուց հաղորդում է ստացվել, որ իրենց տնից զենք է գտել և խնդրում է ոստիկան մոտենա:
Մեկնած օպերատիվ խումբը տղամարդու մատնացույց արած վայրից հայտնաբերել է կարճեցված փողով և խզակոթով երկփողանի որսորդական հրացան և 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 4 փամփուշտ: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերված զենք-զինամթերքը գտել է իրենց բակում գտնվող շինությունից՝ մաքրման աշխատանքներ կատարելիս, նաև հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է եղբորը (մահացել է 1992 թ. ԼՂՀ պաշտպանական մարտերի ժամանակ):
Ներկայացված զենք-զինամթերքը փաթեթավորվել և կնիքվել է՝ փորձաքննության ուղարկելու համար:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: