1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գողություն հանգստյան գոտում. Սևանի ոստիկանների բացահայտումը

03.08.2021 18:29 Գողություն

Ամառային հանգստի սեզոնին Սևանի ոստիկանների աշխատանքը ծանրաբեռնված է՝ հասարակական կարգի պահպանություն, անվտանգություն, հանցագործությունների կանխարգելում: Իհարկե, հնարավոր չէ կանխել բոլոր հանցագործությունները, և նման դեպքերում արդեն հերթը բացահայտմանն է: Ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզները օգոստոսի 1-ի գիշերը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցից բաժին բերման ենթարկեցին աբովյանցի 49-ամյա մի տղամարդու: Նա կասկածվում էր գողություն կատարելու մեջ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նախորդ օրը նա, օգտվելով Սևանա թերակղզու հանրային լողափի հանգստյան գոտու հյուրանոցային համարի դուռը բաց լինելու հանգամանքից, մտել ու գողացել էր կնոջ պայուսակ, որի մեջ կային հայկական, ռուսական ու վրացական դրամներ, օծանելիք, ակնոցներ ու բանկային քարտ, նաև` համարը վարձակալած ամուսինների անձնագրերը:
Հանցագործության վերաբերյալ ընդունվել է հաղորդում: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: