ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հանդերձարանից երեք հեռախոս է գողացել

05.04.2014 11:03 Գողություն

Ապրիլի 2-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Գրիգոր Բ.-ին, որը խոստովանել է, որ մարտի 8-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի մարզադպրոցի հանդերձարանի պահարանից գողացել է 3 բջջային հեռախոս:
Պատճառված նյութական վնասը կազմում է 400.000 դրամ:
Գրիգոր Բ.-ն ներկայացրել է նշված հեռախոսները:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: