Հանդիպելով տանտիրոջը` դիմել է փախուստի
11.09.2013 10:53
Գողություն
Սեպտեմբերի 9-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում էր ստացվել, որ Այնթապ գյուղի մի տնից գողություն է կատարվել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.15-ի սահմաններում, 1987 թ. ծնված Արսեն Ս.-ն, պատուհանը բացելով, մտել է այդ տունը և փորձել գողություն կատարել, սակայն հանդիպելով տանտիրոջը` դիմել է փախուստի:
Արսեն Ս.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: