ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հունվարի 24-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտարկման առաքելության իրավական վերլուծաբան Էլիսսաֆետ Քարաջիանիդուին և կրտսեր իրավաբան Քսենյա Դաշուտինային:
Ողջունելով հյուրերին՝ Վարդան Եղիազարյանը ներկայացրեց ՀՀ նախագահի ընտրություններին նախորդող շրջանում իրականացվող աշխատանքը, մասնավորապես՝ նախընտրական քարոզարշավի և ընտրությունների ընթացքում  հասարակական կարգի պահպանման, ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի ուսուցման և այլ ուղղություններով:
Վարդան Եղիազարյանն ընդգծեց, որ ոստիկանությունն իր լիազորությունների շրջանակում ձեռնարկում է բոլոր միջոցները՝ նախագահական ընտրությունների ընթացքում, ինչպես և նախընտրական փուլում օրենքով վերապահված գործառույթներն անթերի կատարելու համար:
Հյուրերին հետաքրքրում էին ընտրությունների ժամանակ իրավախախտումների հայտնաբերման դեպքում ոստիկանության գործողությունները և նման դեպքերի քննության կարգն ու ժամկետները:
Նրանք ներկայացրին իրենց դիտարկումներն ու նկատառումները և հավաստեցին ընտրությունների շրջանում ոստիկանության հետ համակողմանի համագործակցության իրենց պատրաստակամությունը: