1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հանդիպում ՀՀ ոստիկանությունում

Հանդիպում ՀՀ ոստիկանությունում

Հուլիսի 15-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունեց Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի իրավաբանական բաժնի ղեկավար Քեյթ Փուլերին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փախստականների իրավունքների պաշտպանությանը և օրենսդրական դաշտի կատարելագործմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, կողմերը կարևորեցին ՀՀ ազգային օրենսդրությունը փախստականներին առնչվող հարցերով միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու և ՀՀ-ում քաղաքացիություն չունեցող անձանց և փախստականների կարգավիճակի մասին ընթացակարգեր մշակելու անհրաժեշտությունը:
Նշված հարցերի կապակցությամբ Քեյթ Փուլերին առաջարկեց կազմակերպել ճանաչողական այց եվրոպական երկրներ, որպեսզի հնարավոր լինի տեղում ծանոթանալ առաջավոր փորձին:
Արթուր Օսիկյանն արեց մի շարք առաջարկներ, մասնավորապես, առաջարկվեց հնարավորության դեպքում Հայաստան հրավիրել համապատասխան փորձագետների՝ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների համար փախստականների կարգավիճակի վերաբերյալ սեմինար անցկացնելու նպատակով:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց հանդիպումները դարձնել շարունակական` առկա ակտիվ համագործակցության միջոցով լավագույն արդյունք ստանալու նպատակով: