ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Հանդիպում ՀՀ ոստիկանությունում

Հանդիպում ՀՀ ոստիկանությունում
Ապրիլի 4-ին ՀՀ ոստիկանությունում էր հյուրընկալվել Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) պատվիրակությունը, որը գլխավորում էր պատվիրակության ղեկավար Ժան Պիեռ Ռեստելինին:
Հանդիպմանը մասնակցում էին ոստիկանության մի շարք ստորաբաժանումների պետեր և ղեկավար աշխատողներ: Հանդիպումը բացեց ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը: Հյուրերին փոխանցելով ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի բարեմաղթանքները՝  նա նշեց, որ 2010 թվականի հանդիպումից հետո ՀՀ ոստիկանությունում ծավալուն արմատական բարեփոխումներ են իրականացվել:
Վարդան Եղիազարյանը տեղեկացրեց, որ ոստիկանությունում փուլ առ փուլ ընթացող բարեփոխումների համատեքստում առանձնակի ուշադրություն է դարձվում  մարդու իրավունքների պաշտպանության հարցերին: Վերջերս, ԵԽ նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, համակողմանիորեն քննարկվել են ոստիկանության գործունեության ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներն ու այդ ոլորտում բարեփոխումների ընթացքը, ներկայացվել են, մասնավորապես, իրականացված բարեփոխումների ուղղությունները՝ ԵԱՀԿ ակտիվ աջակցությամբ համայնքային ոստիկանության ձևավորում և կյանքի կոչում, ոստիկանությունում քաղծառայության համակարգի ներդրում, հասարակական կարգի պահպանության բնագավառում իրականացված կառուցվածքային փոփոխություններ, ոստիկանության գործունեության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ուժեղացում և այլն:
Վարդան Եղիազարյանը անդրադարձ կատարեց նաև հյուրերին առավելապես հետաքրքրող հարցերին և կատարված աշխատանքների կոնկրետ օրինակներ վկայակոչեց, որոնք առավելապես վերաբերվում էին ձերբակալվածների պահման վայրերում առկա դրական տեղաշարժերին և մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին:
Պատվիրակության ղեկավար Ժան Պիեռ Ռեստելինին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և մանրամասն տեղեկատվության համար, որից հետո ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները սպառիչ պատասխաններ տվեցին պատվիրակության անդամների հարցերին:
Քննարկվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: