Հանդիպում ՀՀ ոստիկանությունում
Սեպտեմբերի 12-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունեց Լեհաստանի սահմանապահ ծառայության փորձագետների պատվիրակությանը՝ Սահմանապահ գլխավոր վարչության արտասահմանցիների գործերով վարչության տնօրեն Անժեյ Յակուբաշեկի գլխավորությամբ:
Ա. Օսիկյանը հակիրճ ներկայացրեց անձնագրերի և վիզաների ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրությունը, ընթացիկ օրենսդրական փոփոխություններն ու ոստիկանության դերը հիշյալ խնդիրներում:
Կողմերը անդրադարձան նաև միգրացիայի և կենսաչափական անձնագրերի խնդիրներին, նշվեց, որ ՀՀ կողմից այս տարվա հունվարից առանց վիզայի ռեժիմ է սահմանվել ԵՄ անդամ երկրների քաղաքացիների համար:
Պատվիրակության ղեկավար Անժեյ Յակուբաշեկը շնորհակալություն հայտնելով հանդիպման մասնակիցներին՝ սպառիչ տեղեկատվության և ծավալված ուսանելի քննարկման համար՝ նշեց, որ ընդհանուր առմամբ իրենց հասկանալի դարձավ քննարկված հարցերի ամբողջ գործընթացը, որտեղ ՀՀ ոստիկանությունը բավականաչափ խնդիրներ է լուծում և կարևոր դերակատարում ունի: