1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հանդիպում ոստիկանության կրթահամալիրում (ՏԵՍԱՆՅՈՒԹ ԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հանդիպում ոստիկանության կրթահամալիրում (ՏԵՍԱՆՅՈՒԹ ԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)


Նոյեմբերի 20-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության կրթահամալիրում հանդիպեց պրոֆեսորադասախոսական կազմի եւ սովորողների հետ: Այցի նպատակը ՀՀ ոստիկանության պետի կրթաթոշակի արժանացած գերազանց սովորողներին հավաստագրեր հանձնելն էր:
Անդրադառնալով համակարգի ծավալուն բարեփոխումների իրականացման գործում ոստիկանության կրթական հաստատության դերին ու նշանակությանը՝ ոստիկանության պետը դասախոսական կազմին առաջադրեց այն խնդիրները, որոնք առաջնահերթ են իրավապահների նոր սերնդի պատրաստման արդի փուլում:
Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց նաեւ, որ դասախոսների նվիրված աշխատանքը պետք է նույնպիսի արձագանք գտնի նաեւ սովորողների կողմից. կրթահամալիրի յուրաքանչյուր սովորող արդեն իսկ այսօր պետք է գիտակցի իր պատասխանատվությունը ոստիկանության եւ երկրի վաղվա համար, կերտի ոստիկանի այն տեսակը, որին սպասում  է մեր հասարակությունը: 
Վլադիմիր Գասպարյանը վերստին կարեւորեց ոստիկանության դերը հասարակական անվտանգության ու երկրի ներքին կայունության ապահովման եւ մարդու իրավունքների պաշտպանության, նոր սերնդի առաքելությունը՝  ոստիկանության հանդեպ հանրային վստահությունն ամրապնդելու գործում:
Ոստիկանության պետն անդրադարձավ նաեւ բարեփոխումների շրջանակում ոստիկանության ծառայողների աշխատանքային ու սոցիալական պայմանների բարելավման ծրագրերի իրականացման գործընթացին, որը շարունակական բնույթ է կրում:
Վլադիմիր Գասպարյանը վաղվա ոստիկաններին կոչ արեց ջանք չխնայել իրավապահի մասնագիտությանը ողջ խորությամբ տիրապետելու գործում եւ անհանդուրժող լինել բոլոր այն երեւույթների հանդեպ, որոնք խոչընդոտում են նոր ոստիկանության ձեւավորմանը:
Հանդիպման ավարտին Վլադիմիր Գասպարյանը կրթահամալիրի գերազանց սովորողներին հանձնեց ՀՀ ոստիկանության պետի կրթաթոշակի հավաստագրերը, իսկ սովորողների կողմից ընտրված լավագույն դասախոսներն արժանացան ՀՀ ոստիկանության պետի կրծքանշանների: