1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Ապրիլի 25-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆեռնին և նրան ուղեկցող անձանց:
Հանդիպման սկզբում Վլադիմիր Գասպարյանը ցավակցություն հայտնեց Բոստոնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
Շնորհակալություն հայտնելով ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ ԱՄՆ դեսպանատան աջակցության համար, Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ վերջին շրջանում, մասնավորապես, ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում ոստիկանության գործունեությանը: 
Ոստիկանության պետն ընդգծեց, որ, բոլոր թերություններով հանդերձ, ոստիկանությունն իրականացրեց իրեն վերապահված գործառույթները, և կուտակված փորձը դրական ազդեցություն է ունենալու Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում, որն իր առանձնահատկություններն ունի:
Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ մայրաքաղաքի ավագանու ընտրություններին ընդառաջ արձանագրվել է երեք միջադեպ, որոնցով քննություն է կատարվում: Ոստիկանության պետը որպես օրինակ բերեց Նոր Նորքում լրագրողի աշխատանքը խոչընդոտելու փորձը, որով իրականացվել է ծառայողական քննություն, և իրենց պարտականություններում թերացած  ոստիկանության ծառայողները ենթարկվել են համապատասխան տույժերի:
Ոստիկանության պետն ընդգծեց, որ այսօր ոստիկանության գործառույթներն իրականացվում են յուրաքանչյուր ծառայողի անձնական պատասխանատվության դաշտում, ինչը համակարգում ընթացող բարեփոխումների համատեքստում է: 
Վլադիմիր Գասպարյանն արձանագրեց, որ բարեփոխումների ծրագրային դրույթների բազմակի քննարկումներից ու հստակեցումից հետո եկել է կոնկրետ գործողությունների ժամանակը, որոնց արդյունքը լինելու է նոր՝ հասարակության հավատն ու վստահությունը վայելող ոստիկանությունը:  
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ջոն Հեֆեռնը նկատեց, որ ոստիկանությունում իրականացվում են բարեփոխումների բոլոր ծրագրերը:
Դեսպանը դրական գնահատեց ընտրությունների ընթացքում ոստիկանության ցուցաբերած զուսպ գործելակերպը, միևնույն ժամանակ նկատելով, որ հասարակության վստահության ամրապնդման համար անհրաժեշտ է, որ պատասխանատվության ենթարկվեն բոլոր իրավախախտները: 
Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ այդ նպատակն են հետապնդում նաև զանգվածային միջոցառումների ընթացքում կատարվող տեսանկարահանումները, որոնք հետագայում մանրամասն քննարկվում են՝ ի հայտ բերելով ծառայության ընթացքում տեղ գտած թերություններն ու բացթողումները:
Ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ գործը, օբյեկտիվությունն ապահովելու համար, քննվում է Հատուկ քննչական ծառայությունում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետարքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: