ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Դիվանագետներն ու ոստիկանության կցորդները Հաղթանակի օրվա կապակցությամբ հանդիպում են ունեցել Ռուսաստանում

11.05.2021 17:40 Միջոցառումներ
Դիվանագետներն ու ոստիկանության կցորդները Հաղթանակի օրվա կապակցությամբ հանդիպում են ունեցել Ռուսաստանում

Միջազգային ոստիկանության ասոցիացիայի ռուսական սեկտորում տեղի ունեցավ դիվանագետների, ռազմական և ոստիկանական կցորդների ընդունելություն: Այն նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 76-ամյակին: Հանդիպումը թեպետ հանդիսավոր, բայց շատ ջերմ և ընկերական էր:
Հյուրերին ընդունեց ոստիկանության միջազգային ասոցիացիայի նախագահ, գեներալ-լեյտենանտ Յուրի Ժդանովը: Նա հրապարակեց հանդիպման հիմնական լեյտմոտիվը՝ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի պատերազմի սարսափները չկրկնվեն: Խաղաղության պահպանումը լավագույն տուրքն է զինվորների հիշատակին:
Հանդիպմանը մասնակցում էին 10 երկրների ներկայացուցիչներ: Հյուրերը ժամանել էին Լեհաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Նորվեգիայից, Ֆինլանդիայից, Հայաստանից, Սերբիայից, Իտալիայից, Սիրիայից և Իսրայելից: Մեծ մասը համազգեստով մարդիկ են, որոնք կյանքը նվիրել են իրենց պետությունների պաշտպանությանն ու հանցագործությունների դեմ պայքարին: Նրանք Ռուսաստան էին ժամանել մեկ գլխավոր նպատակի համար՝ համակարգելու ընդհանուր ջանքերը՝ ռազմական բախումները կանխելու և միջազգային, անդրազգային հանցագործություններին դիմակայելու համար: Եվ, իհարկե, հարգելու այդ սարսափելի պատերազմում զոհվածների հիշատակը: Ներկաներից գրեթե յուրաքանչյուրի մերձավորներից որևէ մեկը ռազմաճակատում պայքարել էր նացիստների դեմ, պարտիզանական ջոկատում մասնակցել էր հակաֆաշիստական շարժմանը: Փաստորեն, դա համախոհների հանդիպում էր:
Հայաստանի ոստիկանության ներկայացուցիչ, գնդապետ Էդգար Արեւշատյանը, Սերբիայի ռազմական կցորդ, գնդապետ Բուդիմիր Գայչիչը և Սիրիայի ռազմական կցորդ Ադնան Կարա Իբրահիմը, որոնց ժողովուրդները բոլորովին վերջերս վերապրել են նոր պատերազմների սարսափը, կոչ արեցին անել ամեն ինչ, որպեսզի կրակոցներ ու պայթյուններ այլևս չհնչեն ոչ մի տեղ:
Արտաքին հետախուզության ծառայության նախկին փոխտնօրեն, Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության քարտուղար Գրիգորի Ռապոտան խոստովանեց, որ ինքը շատ ցավագին է ընդունում «անհրաժեշտության դեպքում կկրկնենք» արտահայտությունը։ Այո՛, նա հասկանում է Հայրենիքը պաշտպանելու անհրաժեշտությունը, բայց չի ցանկանում, որ այդ անհրաժեշտությունը, այսպես ասած, կրկնվի՝ մահով, ավերումներով ու տառապանքներով: