ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Հանդիպում ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հանդիպում ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սեպտեմբերի 14-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության քրեական հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցչի հետ։ Հանդիպման նպատակն էր ուսումնասիրել մարդու թրաֆիքինգի եւ շահագործման հակազդմանն ուղղված համատեղ գործողությունները եւ այդ ոլորտում փորձի փոխանակումը։
Քննարկվեցին մարդկանց շահագործման ոլորտում գործող կազմակերպված հանցավոր խմբերի դեմ պայքարի առաջնային ուղղությունները, տեղեկատվության արագ փոխանակման եւ համատեղ պայքարն արդյունավետ իրականացնելու մարտավարությունը։
Հայ իրավապահները ներկայացրին ոլորտի օպերատիվ իրավիճակը, առանձնահատկությունները, առկա խնդիրները, կիրառվող միջոցառումների արդյունավետությունը։ Նշվեց, որ ԱՄՆ պետդեպարտամենտի տարեկան զեկույցում Հայաստանը հինգերորդ տարին անընդմեջ ընդգրկվել է մարդու թրաֆիքինգի եւ շահագործման դեմ արդյունավետ պայքար իրականացնող երկրների գնահատման ցուցակի առաջին խմբում։
Ռուսաստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչն իր հերթին ներկայացրեց իրենց երկրում իրականացվող պայքարի առանձնահատկությունները եւ կարեւորեց համատեղ համալիր միջոցառումների անհրաժեշտությունը։
Հանդիպումն անցավ փոխգործակցության պատրաստակամության մթնոլորտում։