Հանդիպում ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունվարի 30-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` Վլադիմիր Գասպարյանը գոհունակություն հայտնեց երկու երկրների ոստիկանական կառույցների սերտ համագործակցության կապակցությամբ և հավաստեց, որ Հայաստանի ոստիկանությունը պատրաստակամ է առավել ընդլայնելու գործընկերային հարաբերությունները:
Սեյեդ Քազեմ Սաջադին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` բարձր գնահատեց հայ ոստիկանների աշխատանքը մասնավորապես զբոսաշրջության ընդլայնվող ծավալների պայմաններում անվտանգության պահպանման և զբոսաշրջիկների ապահովության երաշխավորման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխգործակցության հետագա խորացման, փորձի փոխանակման, հանցավորության դեմ համատեղ պայքարի, ինչպես և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: