ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հանձնել են կամավոր

Սեպտեմբերի 26-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է ներկայացել 26-ամյա մի երիտասարդ   և կամավոր հանձնել ինքնաշեն ինքնաձիգ, սպորտային ատրճանակ` առանց պահեստատուփի, «ՈւԶՌԳՄ 386-Պ-13-67» տիպի պայթուցիչ, 7,62 մմ 14 հատ և 5,45 մմ տրամաչափի  ինքնաձիգի 1 փամփուշտ ու հայտնել, որ զինամթերքը պատկանել է 1994 թ. ԼՂՀ պաշտպանական մարտերում զոհված հորը:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: