ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հանձնել են կամավոր

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 26-ին, ժամը 16.30-ին, բաժին է նեկայացել 41-ամյա մի տղամարդ   և կամավոր հանձնել   9 մմ տրամաչափի  ինքնաշեն ինքնաձիգ, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի` 210, 7,62 մմ տրամաչափի` 232 և 9 մմ տրամաչափի   2 փամփուշտ ու հայտնել է, որ դրանք հայտնաբերել է իր տան նկուղից. զենք-զինամթերքն իր մոտ մնացել է 1992 թթ. ՀՀ սահմանների պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: